գլխավոր Իրադարձային Հունական ռազմանավերը ամեն րոպե պատրաստ են արձագանքել թուրքական կողմի սադրանքներին. Հունաստանի ՊՆ

Հունական ռազմանավերը ամեն րոպե պատրաստ են արձագանքել թուրքական կողմի սադրանքներին. Հունաստանի ՊՆ

Հունական greekcitytimes.com կայքը գրում է. Թուրքիան Navtex-ի նոր ծանուցագրով հայտնել է, որ պատրաստվում է երկարաձգել Միջերկրական ծովում իր կողմից իրականացվող երկրաբանական-հետախուզական աշխատանքների ժամկետը:

Oruç Reis նավը Միջերկրական ծովի արևելյան հատվածում իր աշխատանքները կշարունակի մինչև հոկտեմբերի 27-ը, այնինչ սպասվում էր, որ այդ դրանք կավարտվեին հոկտեմբերի 22-ին։ Նշվում է, որ երեքշաբթի Oruç Reis-ը հունական Կաստելորիզո կղզուց ընդամենը 16 կմ հեռավորության վրա է գտնվել։

Հունաստանի պաշտպանության նախարարությունից այս առնչությամբ հայտնել են, որ իրենց զինված ուժերը շարունակում են բարձր մարտական պատրաստվածությամբ հետևել ինչպես Oruç Reis-ի, այնպես էլ թուրքական նավատորմի տեղաշարժերին և, որ հունական ռազմանավերը ամեն րոպե պատրաստ են արձագանքել թուրքական կողմից իրականացվող սադրանքներին։