գլխավոր Իրադարձային Վարչապետ Փաշինյանին ներկայացվել է որոնողափրկարարական և հրդեհի մարման աշխատանքների ընթացքը

Վարչապետ Փաշինյանին ներկայացվել է որոնողափրկարարական և հրդեհի մարման աշխատանքների ընթացքը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածք, որտեղ օգոստոսի 14-ին տեղի է ունեցել պայթյուն:

Կառավարության ղեկավարին ուղեկցել են Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը, ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանը, Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը:

Վարչապետ Փաշինյանին ներկայացվել է որոնողափրկարարական և հրդեհի մարման աշխատանքների ընթացքը: