գլխավոր Իրադարձային Զախարովան ցավակցություն է հայտնել Երևանում առևտրի կենտրոնի պայթյունի զոհերի հարազատներին

Զախարովան ցավակցություն է հայտնել Երևանում առևտրի կենտրոնի պայթյունի զոհերի հարազատներին

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան միացել է Երևանում տեղի ունեցած պայթյունի զոհերի հարազատներին ու մտերիմներին ուղղված ցավակցություններին:

Ավելի վաղ Հայաստանում ՌԴ դեսպանատունը ցավակցություն էր հայտնել Երևանում առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի զոհերի հարազատներին:

«Միանում եմ», – գրել է դիվանագետն իր Telegram – ալիքում, հղում անելով Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան պաշտոնական ցավակցությանը։

Ավելի վաղ Հայաստանի ԱԻՆ-ը հայտնել էր պայթյունի հետևանքով երեք զոհվածների մասին, Աառողջապահության նախարարության տվյալներով՝ 61 մարդ տուժել է: