գլխավոր Աշխարհ Մոլորակի բնակչությունը պաշտոնապես հասել է 8 միլիարդի. տղամարդկանց թիվը գերազանցում է կանանց...

Մոլորակի բնակչությունը պաշտոնապես հասել է 8 միլիարդի. տղամարդկանց թիվը գերազանցում է կանանց թվին. Countrymetrics.info

Երկիր մոլորակի բնակչությունը պաշտոնապես հասել է 8 միլիարդի և շարունակում է աճել։ Նման տվյալներ օգոստոսի 14-ին տրամադրել է Countrymetrics.info պորտալը, որը պարունակում է մոլորակի բնակիչների վիրտուալ հաշվիչը իրական ժամանակի ռեժիմում։

Այս տվյալների հիման վրա կարելի է տեսնել, որ Երկրի վրա արական սեռի բնակչության թիվը 4 միլիարդից մի փոքր ավելի է: Իսկ կանանց թիվը 3,9 միլիարդ բնակչի մակարդակում է։

Նշվում է, որ ներկայում Երկրի ամենաշատ բնակություն ունեցող երկրներն են Չինաստանը (1 456 069 777), Հնդկաստանը (1 419 020 594) և ԱՄՆ-ն (336 590 217):

Մինչդեռ աշխարհամասերի առումով առաջատար է Ասիան 4 752 867 241, որին գհաջորդում են Աֆրիկան 1 415 609 502, Եվրոպան 751 031 667, Հյուսիսային Ամերիկան 604 839 042 Հարավային Ամերիկան 440 892 078, Օվկիանիա 44 157 174: