գլխավոր Իրադարձային «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունից զոհվել է 3 քաղաքացի, տուժել 61-ը, ևս 19...

«Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունից զոհվել է 3 քաղաքացի, տուժել 61-ը, ևս 19 մարդ անհետ կորած է համարվում

Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում որոտացած հուժկու պայթյունի հետևանքով զոհվածների թիվը հասել է 3-ի, տուժել է 61 քաղաքացի։ 

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հրապարակել է «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհված 3 քաղաքացիներից 2-ի անունները՝ Անահիտ Մխիթարյան և Միսակ Մարգարյան։

Պայթյունից հետո անհետ կորած է համարվում 19 քաղաքացի։ ԱԻՆ-ը հրապարակել է նրանց անունները։

1․ Արամ Հայրապետյան, ծնված 1981 թ․

2․ Վարդան Քոչարյան, ծնված 1960 թ․

3․ Մարատ Շահբազյան

4․ Սիրարփի Խաչատրյան

5․ Մարիամ Խաչատրյան

6․ Հարութ Գարաքյան

7․ Գագիկ Կարապետյան

8․ Արտավազդ Հայրապետյան

9․ Գայանե Ավետիսյան, ծնված 1965 թ․

10․ Էռնա Գրիգորյան, ծնված 1980 թ․

11․ Հրաչյա Սարգսյան, ծնված 1976 թ․

12․ Վաչագան Եղոյան, ծնված 2000 թ․

13․ Վանիկ Ամիրխանյան

14․ Ջեմմա Նազարյան, ծնված 1960 թ․

15․ Անահիտ Խալաթյան

16․ Կսենիա Բադալյան, ծնված 1981 թ․

17․ Արմեն Թորոսյան

18․ Անահիտ Երվանդի

19․ Արամ Հարությունյան

ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը տեղեկացրել է, որ անհետ կորածների թվում նաև հղի կին կա՝ իր 5-ամյա երեխայի հետ։

Այս պահին պայթյունի վայրում որոնողափրկարարական և հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են։