գլխավոր Իրադարձային Ստացել եմ անհրաժեշտ բուժօգնություն, քիչ անց կրկին կլինեմ դեպքի վայրում․ ԱԻ նախարարը ծխահարվել...

Ստացել եմ անհրաժեշտ բուժօգնություն, քիչ անց կրկին կլինեմ դեպքի վայրում․ ԱԻ նախարարը ծխահարվել է

Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ ինքնազգացողությունն արդեն լավ է։

Հիշեցնենք, որ այսօր «Սուրմալու» առևտրի կենտոնում տեղի ունեցած պայթյունից հետո ԱԻ նախարարը մասնակցում էր հրդեհաշիջման աշխատանքներին, որի ընթացքում ինքնազգացողությունը վատացել է, նախարարը ծխահարվել է։

«Սիրելի՛ քաղաքացիներ, ընկերներ
Ինքնազգացողությունս բավականին լավ է, ստացել եմ անհրաժեշտ բուժօգնություն, քիչ անց կրկին կլինեմ դեպքի վայրում:

Որոնողափրկարարական և հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են»:Реклама

Հիշեցնենք, որ այսօր Երևանում որոտացած հուժկու պայթյունի հետևանքով զոհվել է 3, տուժել 61 քաղաքացի։ Եվս 20 քաղաքացու հետ կապ հաստատել չկարողանալու մասին ահազանգել են նրանց հարազատները։ Այս պահին որոնողափրկարարական և հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են։