գլխավոր Իրադարձային «Սուրմալու» առեւտրի կենտրոնում պայթյունի հետեւանքով կա 1 զոհ, 20 վիրավոր

«Սուրմալու» առեւտրի կենտրոնում պայթյունի հետեւանքով կա 1 զոհ, 20 վիրավոր

Սուրմալու առեւտրի կենտրոնում հնչած հզոր պայթյունի հետեւանքով նախնական տվյալներով կա 1 զոհ, 20 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել: Այս մասին NEWS.am-ին հայտնել է ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը:

Նա նշել է, որ նախնական տվյալներով հրդեհ է բռնկվել եւ պայթել է պայթուցիկների պահեստը, փլուզվել է եռահարկ պահեստային շինություն: Այս պահին դեպքի վայրում մեծ թվով փրկարարներ են աշխատում:

Հիշեցնենք, որ Փեթակ առևտրի կենտրոնի դիմաց (Սուրմալու) հատվածում ուժեղ պայթյուն է հնչել: Տեղում աշխատում է ԱԻՆ 6 մարտական հաշվարկ: Ըստ նախնական տեղեկությունների պայթուցիկների պահեստ է պայթել: