գլխավոր Իրադարձային «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունից շենք է փլուզվել. փլատակների տակ մարդիկ կան

«Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունից շենք է փլուզվել. փլատակների տակ մարդիկ կան

«Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունի հետևանքով շինություն է փլուզվել։ Sputnik Արմենիային ականատեսներից մեկը հաղորդել է, որ փլվածքների տակ մնացել են մարդիկ, որոնք մինչ այդ կանգնած էին պատի մոտ։ Նրանց կոնկրետ թիվը հայտնի չէ։

Ենթադրաբար՝ պայթյունը տեղի է ունեցել հրավառության նյութերի խանութում։ Տեղում աշխատում են բժիշկներն ու փրկարարները։

Спасатели на месте пожара в торговом центре Сурмалу (14 августа 2022). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 14.08.2022
«Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունից շենք է փլուզվել. փլատակների տակ մարդիկ կան

Հայաստանի առողջապահության նախարարությունից հայտնեցին, որ այս պահին տուժածների թիվ չեն կարող հայտնել։

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։

Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից 10 մարտական հաշվարկ։