գլխավոր Հասարակություն Սահմանամերձ Շուռնուխ գյուղում 4 ընտանիք բնակարան է ստացել

Սահմանամերձ Շուռնուխ գյուղում 4 ընտանիք բնակարան է ստացել

Գորիսի համայնքապետարանի միջոցներով վերակառուցված շենքում բացվել են նաև մանկական զարգացման կենտրոն և երիտասարդական կենտրոն։

Այսօր չորս ընտանիք բնակարան է ստացել Սյունիքի մարզի սահմանամերձ Շուռնուխ գյուղում։ Գորիսի համայնքապետարանի միջոցներով վերակառուցվել է համայնքի ենթակայության տակ գտնվող կիսաքանդ շենքերից մեկը, որտեղ 4 բնակարան է կառուցվել։ Բնակարան ստացած երեք ընտանիքներում 3-ական և 4-ական երեխա են մեծանում։ Եվս մեկ բնակարան Արցախից տեղահանված ընտանիքի համար է։

Շենքի տանիքին տեղադրված են արևային վահանակներ և բնակարանների համար ջրատաքացուցիչներ։

Միջազգային կազմակերպությունների միջոցներով շենքում բացվել են նաև մանկական զարգացման և երիտասարդական կենտրոն։

«Աստված տա՝ մենք երբեք ստիպված տներ չկառուցենք, այլ տերը լինենք մեր կառուցածին»,- բնակարանամուտի արարողության ժամանակ ասաց Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Մակար վարդապետ Հակոբյանը։

Ավելի վաղ համայնքի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ գյուղում ևս գիշերային լուսավորություն կապահովվի՝ համայնքի և ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրի միջոցներով: