գլխավոր Գլխավոր Ավելի քան 70 հրթիռ ընկել է Իրանի տարածք, վնասվել են բնակելի տներ...

Ավելի քան 70 հրթիռ ընկել է Իրանի տարածք, վնասվել են բնակելի տներ (տեսանյութ)

Արցախյան հակամարտության գոտուց ավելի քանի 70 հրթիռ է ընկել Իրանի սահմանամերձ Խոդաաֆարին քաղաքի մերձակայքում։ Այդ մասին հայտարարել է Արևելյան Ատրպատական նահանգի քաղաքականության և անվտանգության հարցերով փոխնահանգապետ Ալիար Ռաստգուն, փոխանցում է Iranpress-ը։

«Հրթիռներն ընկել են մի քանի գյուղերում, բայց, բարեբախտաբար, մեծ վնաս չեն պատճառել»,-ասել է նա։

Ռաստգուն ընդգծել է, որ Արցախյան հակամարտության կողմերը նախազգուշացված են եղել նմանատիպ գործողությունների անթույլատրելիության մասին, իշխանությունները նաև ապագայում նման միջադեպերը կանխելու ուղղությամբ քայլեր են ձեռնարկել։

Infoteka24 հարթակն էլ տեսանյութ է տարածել, որտեղ երևում է, թե ինչպես է հրթիռն ընկնում բնակելի տան վրա Իրանում։