գլխավոր Սպորտ 1-ին օր և 1-ին հաղթանակ․ Թուրքիայում հայ պատանի բռնցքամարտիկը մրցակցին նոկդաունի է...

1-ին օր և 1-ին հաղթանակ․ Թուրքիայում հայ պատանի բռնցքամարտիկը մրցակցին նոկդաունի է ենթարկել

Ալեն Ստեփանյանը մենամարտն ավարտել է 5։0 հաշվով։ Այսօր ելույթ կունենան ևս 3 հայ բռնցքամարտիկներ։

Էրզրում քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի պատանիների առաջնությունում Հայաստանը մրցելույթները սկսել է հաղթանակով։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

«57 կգ քաշային Ալեն Ստեփանյանը գեղեցիկ հաղթանակ տոնեց Էստոնիան ներկայացնող Նիկիտա Կորսունովի նկատմամբ»,- նշված է հաղորդագրությունում։

Երկրորդ ռաունդում հայ բռնցքամարտիկը մրցակցին նոկդաունի է ենթարկել։ Ստեփանյանը մենամարտն ավարտել է 5։0 հաշվով։

Հավելենք, որ այսօր Հայաստանի ևս 3 ներկայացուցիչներ են ելույթներ ունենալու։ 60 կգ քաշային Արտյոմ Ստեփանյանը կմենամարտի Բուլղարիան ներկայացնող Ստիլիան Գեորգիևի հետ, 66 կգ քաշային Սամվել Սիրամարգյանը կմրցի մոդովացի Գեորգի Դուգլեռի հետ, իսկ 70 կգ քաշային Հրաչ Խաչատրյանի մրցակիցը ուկրաինացի Վլադիսլավ Նաումենկոն է։

Հիշեցնենք, որ օգոստոսի 10-21-ը Թուրքիայում անցկացվող Եվրոպայի պատանիների առաջնությունում Հայաստանը ներկայացնում են 15 տղա և 5 աղջիկ:

Սերյոժա Բարսեղյանը դարձել է Եվրոպայի ծանրամարտի մինչև 15 տարեկանների առաջնության չեմպիոն