գլխավոր Աշխարհ Եվրամիության երկրները օգոստոսի վերջին կքննարկեն ռուսաստանցիների համար վիզայի արգելքը. AFP

Եվրամիության երկրները օգոստոսի վերջին կքննարկեն ռուսաստանցիների համար վիզայի արգելքը. AFP

Եվրամիության Խորհրդում նախագահող Չեխիան օգոստոսի վերջին Պրահայում ոչ պաշտոնական հանդիպմանը նախաձեռնել է իր գործընկերների հետ քննարկում Ռուսաստանի քաղաքացիների համար Շենգենյան վիզաների տրամադրման արգելք սահմանելու վերաբերյալ: Այդ մասին հայտնել է France Press գործակալությունը՝ վկայակոչելով Չեխիայի ԱԳ նախարար Յան Լիպավսկուն։

«ԵՄ անդամ բոլոր պետությունների կողմից ռուսաստանցիներին վիզաների տրամադրման ամբողջական արգելքը կարող է ևս մեկ արդյունավետ պատժամիջոց լինել Ռուսաստանի դեմ»,- մեջբերում է գործակալությունը նախարարի խոսքը։

Ինչպես գրում է AFP-ն, Չեխիայի ԱԳ նախարարը պետք է համոզի նման միջոցի անհրաժեշտությունը ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելին: