գլխավոր Հասարակություն Մարտունի քաղաքը շարունակում է աջակցությունն առաջնագծին

Մարտունի քաղաքը շարունակում է աջակցությունն առաջնագծին

2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև հոկտեմբերի 18-ն ընկած ժամանակահատվածում, արցախա-ադրբեջանական շփման գոտում ռազմական գործողությունների ծավալումից ի վեր, առաջնագծին օժանդակելու նպատակով Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքն իր աջակցությունն է ցուցաբերել սահմանին կանգնած մեր զինվորներին:

Ինչպես տեղեկացրին «Արմենպրես»-ին՝ Մարտունու համայնքապետարանը Հայաստանի համահայկական հիմնադրամին է փոխանցել 1 միլիոն դրամ, իսկ առաջիկայում  նախատեսված է փոխանցել եւս 4.500.000  դրամ: Մարտունի քաղաքի բարերարները, ովքեր այս պահին գտնվում են արտերկրում, առաջնագծի կարիքները բավարարելու համար տրամադրել են ֆինանսական օգնություն 460 հազար ռուբլու չափով: Առաջնագծի կարիքները հոգալու համար իրենց աջակցությունն են ցուցաբերել Մարտունու չորս մանկապարտեզ, որոնք  տրամադրել են 440.000 դրամ, Մարտունու ԶՏԿ-ն փոխանցել է 60.000 ՀՀ դրամ, Տիգրան Աբրահամյանի անվ. ավագ դպրոցը՝ 48.000 ՀՀ դրամ, ՍԱՏԿ ՊՈԱԿԸ՝ 50.000  դրամ, ՄՊԿ ՀՈԱԿԸ՝ 60.000  դրամ, Մշակույթի տունը՝ 100.000  դրամ, թիվ 2 հիմնական դպրոցը՝ 465.000 դրամ, Մանկական արվեստի դպրոցը՝ 100.000  դրամ, կենտրոնական գրադարանը՝ 50.000 դրամ, երաժշտական դպրոցը՝ 242.000  դրամ, մարզադպրոցը՝ 50.000 ՀՀ դրամ, Կոմունալ սպասարկում ՀՈԱԿ-ը՝ 160.000 դրամ: 

Բացի այդ, առանձին ձեռնարկությունների կամ անհատ քաղաքացիների կողմից հավաքվել եւ առաջնագծի կարիքների համար ինչպես սնունդ, դեղորայք, ծխախոտ, տարբեր սարքավորումներ, այնպես էլ ֆինանսական օգնություն: Աջակցություն է եղել նաեւ առանձին կազմակերպությունների եւ անհատ քաղաքացիների կողմից՝ 2 միլիոն 435 հազար դրամ ընդհանուր գումարով: Առանձին քաղաքացիների եւ կազմակերպությունների կողմից առաջնագիծ են ուղարկվել նաեւ հագուստ եւ խառը ապրանքներ:

Մարտունի համայնքի օժանդակության գործընթացը առաջնագծին շարունակվում է: