գլխավոր Հասարակություն Fly Arna-ն մինչև տարեվերջ նախատեսում է ևս 2 Airbus A320 ինքնաթիռ ներգրավել

Fly Arna-ն մինչև տարեվերջ նախատեսում է ևս 2 Airbus A320 ինքնաթիռ ներգրավել

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Fly Arna ընկերության գործադիր տնօրեն Էնթոնի Փրայսին և ընկերության կոմերցիոն բաժնի տնօրեն Կարինե Անդրեասյանին։ Այդ մասին հայտնում են ՏԿԵ նախարարությունից:

img

Նախարարը ողջունել Հայաստանի ազգային ավիափոխադրողի մեկնարկը և հաջողություններ է մաղթել հետագա գործունեության մեջ։

Հանդիպման ժամանակ Էնթոնի Փրայսը նախարարին է ներկայացրել ընկերության՝ շուկա մուտք գործելու առաջին քայլերը, գործունեության ընթացքում ի հայտ եկած խնդիրները, ինչպես նաև ընկերության հետագա զարգացման ուղղված քայլերի հաջորդականությունը։ Fly Arna ընկերության գործադիր տնօրենը նախարարին տեղեկացրել է, որ մինչև տարեվերջ նախատեսում են ևս 2 Airbus A320 մոդելի ինքնաթիռ ներգրավել ավիաընկերության գործունեության համար։ 

Նախարարին է ներկայացվել նաև այս տարվա սեպտեմբեր ամսից ՌԴ շուկա մուտք գործելու հեռանկարները։ Նախարար Սանոսյանն առաջարկել է դիտարկել թռիչքների աշխարհագրությունն ընդլայնելու հնարավորությունները, ինչպես նաև հատուկ ուշադրություն դարձնել ուղևորների սպասարկման որակին։ 

Պայմանավորվածություն է ձեռք բերվել սերտորեն համագործակցել նաև ՀՀ ավիաընկերությունների՝ եվրոպական ուղղությամբ թռիչքների իրականացման սահմանափակումների վերացման հարցում։ Քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։