գլխավոր Ժամանց Հայտնի է Լեդի Գագայի հոնորարի չափը՝ «Ջոկեր» ֆիլմում Հարլի Քվինի կերպարի համար

Հայտնի է Լեդի Գագայի հոնորարի չափը՝ «Ջոկեր» ֆիլմում Հարլի Քվինի կերպարի համար

Երգչուհի եւ դերասանուհի Լեդի Գագան պատրաստվում է ստանալ 10 միլիոն դոլար՝ «Ջոկերի» շարունակությունում չարագործ Հարլի Քվինին մարմնավորելու համար: Այս մասին հայտնում է Variety-ն։

Հրատարակության տվյալներով՝ դերասան Խոակին Ֆենիքսի հոնորարը կրկնակի ավելի կլինի՝ գլխավոր դերի համար նա կվաստակի 20 մլն դոլար։ Նույնքան էլ կստանա ֆիլմի ռեժիսոր Թոդ Ֆիլիպսը։ Ընդհանուր առմամբ, «Ջոկերի» երկրորդ մասի արտադրությունը կարժենա 150 միլիոն դոլար։ 

«Ջոկեր» հոգեբանական թրիլլերը թողարկվել է 2019 թվականին։ Ֆիլմի ռեժիսորն է Թոդ Ֆիլիպսը։ Ամբողջ աշխարհում հավաքելով ավելի քան 1 միլիարդ դոլար՝ Ջոկերն առաջադրվել է «Օսկարի» 11 անվանակարգում, որոնցից երկուսում հաղթել է։ Խոակին Ֆենիքսը ճանաչվել է լավագույն դերասան, իսկ կոմպոզիտոր Հիլդուր Հուդնադոուտիրը` լավագույն օրիգինալ երաժշտության համար: