գլխավոր Աշխարհ Հյուսիսային Կորեայի պատգամավորները լաց են եղել՝ տեղեկանալով Կիմ Չեն Ընի հիվանդության մասին...

Հյուսիսային Կորեայի պատգամավորները լաց են եղել՝ տեղեկանալով Կիմ Չեն Ընի հիվանդության մասին (տեսանյութ)

Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընի քույրը՝ Կիմ Յո Չժոնը, որը ծառայում է որպես Կորեայի Աշխատավորական կուսակցության կենտրոնական կոմիտեի քարոզչության բաժնի ղեկավարի տեղակալ, նախօրեին հայտնել է, որ իր եղբայրը ծանր հիվանդացել է երկրում «տենդի» համաճարակի (հավանաբար նկատի ունի կորոնավիրուսը) ժամանակ։ 

Այն պահին երբ Կիմ Յո Չժոնը հուզված պատմել է, որ ԿԺԴՀ առաջնորդը կորցրել է համի ու հոտի զգացողությունները կորոնավիրուսային հիվանդության ժամանակ, Հյուսիսային Կորեայի խորհրդարանի անդամներից շատերը լաց են եղել։