գլխավոր Միջազգային Կա՛մ դատարան, կա՛մ երկրորդական դեր՝ երգիծական շոուի ընթացքում․ Մեդվեդևը խոսել է Զելենսկու...

Կա՛մ դատարան, կա՛մ երկրորդական դեր՝ երգիծական շոուի ընթացքում․ Մեդվեդևը խոսել է Զելենսկու ապագայի մասին

ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը խոսել է այն մասին, թե ինչ ապագա է սպասվում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն։

Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ գործակալությունը, գործիչն այդ մասին ասել է Դոնբասի ղեկավարի հետ հանդիպումից առաջ՝ լրագրողների հետ զրույցում։

Մեդվեդևի կարծիքով՝ Զելենսկուն երկու ելք է սպասում․ կա՛մ տրիբունալ, կամ երկրորդական դեր՝ երգիծական շոուի ընթացքում։

Ավելի վաղ Մեդվեդևը Զելենսկու հայտարարությունները համեմատել էր Հիտլերի մտքերի հետ։