գլխավոր Միջազգային Ֆրանսիացիները սաստել են Լատվիային, որը Ռուսաստանն անվանել է ահաբեկչության հովանավոր

Ֆրանսիացիները սաստել են Լատվիային, որը Ռուսաստանն անվանել է ահաբեկչության հովանավոր

Ֆրանսիական Le Figaro թերթի ընթերցողները կտրուկ են արձագանքել Լատվիայի Սեյմի որոշմանը՝ Ռուսաստանը հայտարարել ահաբեկչության հովանավոր երկիր։

Լատվիայի խորհրդարանը օգոստոսի 11-ին հրապարակված հայտարարության մեջ, ահաբեկչությանը հովանավորելու մեջ Մոսկվային մեղադրելուց բացի, կոչ է արել Եվրամիությանը դադարեցնել ռուսաստանցիներին եւ բելառուսներին տուրիստական վիզաների տրամադրումը:

«Ի՞նչ են անում Եվրոպայում այս արևելաեվրոպական երկրները, որոնք բոլորը հաշիվ են մաքրում նախկին ԽՍՀՄ-ի հետ»,- հարցրել է LMAA-ն:

Նա Լատվիային եւ տարածաշրջանի մյուս երկրներին մեղադրել է Արեւմտյան Եվրոպայի հաշվին ապրելու մեջ եւ նրանց հիշեցրել թանկարժեք ամերիկյան F35 կործանիչների գնման մասին:

«Նրանք իրենց դժգոհություններն են փայփայում Ռուսաստանի հանդեպ եւ անսահման սեր են տածում ԱՄՆ – ի նկատմամբ», – հավելել է Յուզերը:

Pantxoa 1-ը, իր հերթին, նշել է, որ երկու միլիոնից պակաս բնակչություն ունեցող Լատվիան մեծ քաղաքական կշիռ չունի, ինչպես նաեւ հիշեցրել Է ՆԱՏՕ-ի՝ Ռուսաստանի սահմաններին մոտենալու մասին:

«ԱՄՆ-ն արդեն վաղուց շրջափակել Է Ռուսաստանը ՆԱՏՕ -ի երկրների միջոցով, դեռ մի բան էլ հրթիռները տեղադրել են նրա ամբողջ սահմանի երկայնքով», – մեկնաբանել է նա:

«ՆԱՏՕ-ն շարունակում է Եվրոպայում ապակայունացման իր աշխատանքը։ Պատժամիջոցները շրջվում են եվրոպացիների դեմ։ Իսկական թշնամին ԱՄՆ -ն ու ՆԱՏՕ-ն են, որոնք պատուհաս են բերում եվրոպացիներին»գրել է Asinus-ը։