գլխավոր Միջազգային ՄԱԿ-ում անհանգստացած են Զապորժիեի ԱԷԿ-ի շուրջ ռազմական գործողություններով

ՄԱԿ-ում անհանգստացած են Զապորժիեի ԱԷԿ-ի շուրջ ռազմական գործողություններով

Միավորված ազգերի կազմակերպությունը անհանգստացած է Զապորոժիեի ատոմակայանի շուրջ շարունակվող ռազմական գործողություններով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այդ մասին հայտնել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի գրասենյակից:
 
«ՄԱԿ-ը կարծում է, որ անվտանգության գոտին Զապորոժիեի ԱԷԿ-ի շուրջ կարող են ապահովել իրենք՝ կոնֆլիկտի կողմերը Ուկրաինայում», – նշել են գլխավոր քարտուղարի գրասենյակից:

 
Ավելի վաղ ԱՄՆ Պետդեպարտամենտից հայտնել էին, որ Միացյալ Նահանգները աջակցում է Զապորոժիեի ատոմակայանի շուրջ ապառազմականացված գոտի ստեղծելու նախաձեռնությանը: