գլխավոր Շոուբիզնես «Երջանիկ եմ ամեն արածս քայլի համար». Սոֆի Դևոյանը պատասխանել է հետևորդների հարցերին

«Երջանիկ եմ ամեն արածս քայլի համար». Սոֆի Դևոյանը պատասխանել է հետևորդների հարցերին

Պարուհի Սոֆի Դևոյանն Ինստագրամի իր էջում հարցուպատասխան է կազմակերպել։ Հետևորդները հետաքրքրվել են, եթե հնարավորություն լիներ հետ տալ ժամանակը, ի՞նչ կփոխեր կյանքում:

«Ոչինչ չէի փոխի:Երջանիկ եմ ամեն արածս քայլի համար: Մի քանի բան կա, որ վախերից ելնելով չեմ արել, բայց առջևում ժամանակ կա, նորից կանդրադառնամ»,- պատասխանել է պարուհին՝ հրապարակելով ծաղկեփնջով լուսանկար:

Հարցին` արդյոք ինչու չէ Սոֆին առանձնանում ծնողներին, Սոֆին պատասխանել է. «Մենք բոլորս շատ ենք աշխատում և օրվա կտրվածքով իրար տեսնում ենք առավելագույնը 1 ժամ: Ես վայելում եմ նրանց հետ ապրած ամեն մի վայրկյան, մեր տանը շատ ուրախ է անցնում»: