գլխավոր Տեխնո Samsung-ը ներկայացրել է 2 էկրանով Galaxy Z Flip 4 ծալովի սմարթֆոնը (լուսանկարներ)

Samsung-ը ներկայացրել է 2 էկրանով Galaxy Z Flip 4 ծալովի սմարթֆոնը (լուսանկարներ)

Samsung-ն անցկացրել է Galaxy Unpacked 2022-ի լայնածավալ շնորհանդեսը, որի շրջանակում ցուցադրել է Galaxy Z Flip 4-ը՝ ծալվող սմարթֆոնը փոքր երկրորդ էկրանով, գրում է cnet.com-ը։

Galaxy Z Flip 4-ը նախորդ մոդելից՝ Galaxy Z Flip 3-ից տարբերվում է հետևյալն հատկանիշներով՝
բարելավված ծալովի մեխանիզմ, հարթ եզրեր, ինչպես վերջին iPhone-ներում, ավելի բարակ և ամուր ապակի:

Ինչ վերաբերում է տեխնիկական բնութագրին, ապա փոփոխություններն այնքան էլ շատ չեն։

Մասնագետներն ավելացրել են նոր պրոցեսոր (Snapdragon 8+ Gen 1 Snapdragon 888-ի փոխարեն), մի փոքր ավելի տարողունակ մարտկոց (3700 mAh 3400 mAh-ի փոխարեն):

Սմարթֆոնի երկրորդ էկրանն օգտագործվում է ժամը, GIF-երը, տեսանյութերը, ծանուցումները, մուտքային զանգերը և այլ տեղեկություններ սմարթֆոնի ծալված ժամանակ տեսնելու համար:

Galaxy Z Flip 4-ի գինը սկսում է 999,99 դոլարից:

Samsung Galaxy Z Flip 4: This Feels Like a Turning Point for Foldable Phones  – Tech News Vision
Samsung Galaxy Z Flip 4: This Feels Like a Turning Point for Foldable Phones  – Tech News Vision