գլխավոր Աշխարհ Գերմանիան կշարունակի ռազմական օգնություն ցույց տալ Ուկրաինային. Շոլց

Գերմանիան կշարունակի ռազմական օգնություն ցույց տալ Ուկրաինային. Շոլց

Գերմանիան ապագայում կշարունակի ռազմական օգնություն ցույց տալ Ուկրաինային, արդեն մատակարարել Է արդյունավետ շատ սպառազինություններ՝ «գործողության շատ մեծ շառավղով»: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստսի 11-ին Բեռլինում կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել Է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը:

«Մենք դա անում ենք (Ուկրաինային աջակցում ենք), ինչպես դուք գիտեք, զգալի չափով վերջ տալով նախկին շատ պրակտիկաների, երբ մենք զենք ենք մատակարարում. շատ շատ, գործողության շատ մեծ շառավղով, շատ արդյունավետ: Եվ մենք կշարունակենք դա անել մոտ ժամանակներս»,- ասել Է Շոլցը՝ հայտարարելով, որ Գերմանիան կշարունակի Կիեւին ցույց տալ նաեւ ֆինանսական օգնություն: Կանցլերն Ուկրաինայի իրադարձությունները համարել Է «լրջագույն մարտահրավեր» Գերմանիայի համար՝ Ռուսաստանի հատուկ ռազմական գործողությունը որակելով «իրականության փոփոխություն»:

Նրա կարծիքով՝ սկսվել Է «նոր ժամանակ», երբ անհրաժեշտ Է օգնել Ուկրաինային եւ անհանգստանալ ըստ Էության Գերմանիայի անվտանգության մասին: Նա հիշեցրել Է, որ այդ առնչությամբ ստեղծվել Է հիմնադրամ 100 միլիարդ  եվրոյի չափով բունդեսվերի (Գերմանիայի զինված ուժերի) հզորացման համար: «Այն, որ մենք արագորեն որոշում ընդունեցինք դրա վերաբերյալ, լավ նշան Է (Գերմանիայի կառավարող) կոալիցիայի համար»,- կարծում Է Գերմանիայի կառավարության ղեկավարը: Շոլցն առաջին անգամ Է որպես Գերմանիայի կանցլեր մեծ մամուլի ասուլիս հրավիրել Բեռլինում հավատարմագրված լրագրողների համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: