գլխավոր Աշխարհ Մեկ օրում ուկրաինական զորքի 20 հրամանատարական կետ է ոչնչացվել. ՌԴ ՊՆ

Մեկ օրում ուկրաինական զորքի 20 հրամանատարական կետ է ոչնչացվել. ՌԴ ՊՆ

ՌԴ ռազմական գերատեսչությունը ներկայացրել է Ուկրաինայում իրականացվող հատուկ գործողության մանրամասները։

Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը մեկ օրում ուկրաինական զորքի բրիգադային և գումարտակային օղակների 20 հրամանատարական կետ են ոչնչացրել։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Բացի այդ, ռուսական բանակը Խարկովի մոտ ոչնչացրել է հրթիռահրետանային սպառազինության պահեստը, Կրամատորսկի մերձակայքում Ս-300 զենիթահրթիռային համակարգերի թիրախավորման տեղորոշիչը, ինչպես նաև կենդանի ուժի, զենքի, ռազմական և հատուկ տեխնիկայի կուտակման 264 տարածք։

Հակամարտկոցային պայքարի շրջանակում ՌԴ զինված ուժերը ԴԺՀ-ում մեկ օրում ճնշել են «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի ուկրաինական 1 դասակ և «Ակացիա» ինքնագնաց հրետանային կայանքի 2 դասակ:

Ուկրաինայի ԶՈւ-ն հարվածել է Դոնեցկում գարեջրի գործարանին. տեսանյութ

ՌԴ ՊՆ–ն հայտնում է նաև, որ ուկրաինական Մի-24 ուղղաթիռը Նիկոպոլի երկնքում խոցվել է օդատիեզերական ուժերի կողմից։

Բացի այդ, ՌԴ զինված ուժերը Արտյոմովսկի և Ավդեևսկի ուղղություններով ոչնչացրել են Ուկրաինայի երկու բրիգադների անձնակազմերի 50%-ը։