գլխավոր Հասարակություն Գործադիրը 408 մլն դրամ կուղղի պատերազմի հետևանքով առողջական խնդիր ձեռք բերած զինծառայողների...

Գործադիրը 408 մլն դրամ կուղղի պատերազմի հետևանքով առողջական խնդիր ձեռք բերած զինծառայողների ֆինանսական վիճակի բարելավմանը

Գործադիրի որոշմամբ Կառավարության պահուստային ֆոնդից 408 մլն դրամ կհատկացվի ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը՝ 2020 թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում (վնասվածք) ստացած կամ հոգեկան առողջության խնդիր ձեռք բերած զինծառայողների ֆինանսական վիճակի բարելավման նպատակով:

Նախնական տվյալներով՝ միջոցառման պոտենցիալ շահառու կլինի 816 զինծառայող: