գլխավոր Քաղաքականություն Մոսկվան հայտարարել է մինչև օգոստոսի վերջ Բաքվի և Երևանի հետ բարձր մակարդակի...

Մոսկվան հայտարարել է մինչև օգոստոսի վերջ Բաքվի և Երևանի հետ բարձր մակարդակի հանդիպման մասին

Մոսկվան, Երևանը և Բաքուն աշխատում են մինչև օգոստոսի վերջ բարձր մակարդակի եռակողմ շփումների ուղղությամբ, ամենշաբաթյա ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Իվան Նեչաևը՝ պատասխանելով NEWS.ru-ի հարցին։ Նրա խոսքով՝ հանդիպման մանրամասները կհայտարարվեն ավելի ուշ։

«Ծրագրերը ներառում են մինչև օգոստոսի վերջ բարձր մակարդակի եռակողմ շփումների կազմակերպում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման տարբեր ուղիներով։ Ավելի մանրամասն տեղեկատվություն կտրամադրենք ավելի ուշ»,- ասել է Նեչաևը։

Ավելի վաղ Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարել էր, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարող են հանդիպել Բրյուսելում։ Հանդիպման ստույգ օրը դեռևս չի հաղորդվում։ Միևնույն ժամանակ եվրոպացի պաշտոնյան նշել է, որ ԵՄ-ն հավատարիմ է մնում Հարավային Կովկասում խաղաղ գործընթացին։