գլխավոր Սպորտ Պարտավոր ենք հաղթել հանուն մեր հերոսների թափած արյան ու չապրած կյանքի. Անուշ...

Պարտավոր ենք հաղթել հանուն մեր հերոսների թափած արյան ու չապրած կյանքի. Անուշ Գրիգորյան

Բռնցքամարտի Եվրոպայի Մ-22 և Աշխարհի երիտասարդական առաջնությունների չեմպիոնուհի Անուշ Գրիգորյանն անդրադարձել է Արցախում ընթացող պատերազմին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մամուլի ծառայությունը:

«Մարզվում եմ Մոնթե Մելքոնյանի անվան մարզադահլիճում և ամեն անգամ նայելիս նկարին, որի վրա գրված է.

«Իմ կենացը մի խմեք, այլ իմ գործը շարունակեք»:

Պարտավոր ենք միասնական և ուժեղ լինել հանուն մեր հերոսների, որոնք հայրենիքի համար իրենց կյանքը չեն խնայել և չեն խնայում:

Հանուն նրանց թափած արյան ու չապրած կյանքի պարտավոր ենք հաղթել:

Աստված պահապան բոլորիս»,- ասել է Գրիգորյանը: