գլխավոր Աշխարհ Չինաստանը հայտարարել է Թայվանի նեղուցում զորավարժությունների ավարտի մասին

Չինաստանը հայտարարել է Թայվանի նեղուցում զորավարժությունների ավարտի մասին

Չինաստանի Ժողովրդական ազատագրական բանակը հայտնել է, որ Թայվանի շուրջ օդային և ջրային վեց գոտիներում անցկացվող զորավարժությունները պաշտոնապես ավարտվել են:

ՉԺՀ արտգործնախարարությունից հայտարարել էին, որ Թայվանը Չինաստանի տարածքի մի մասն է, և Պեկինը սովորական զորավարժություններ է անցկացնում սեփական տարածքային ջրերում:

Զորավարժություններն անցկացվում էին՝ ի պատասխան ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի Թայվան կատարած այցի:

Զորավարժությունների ընթացքում չինական ինքնաթիռները հատում էին Թայվանի նեղուցի պայմանական միջին գիծը՝ ոչ պաշտոնական սահմանը, որն օգնում է կանխել երկու կողմերի միջև պատահական բախումները: