գլխավոր Իրադարձային Ֆրանսիայում դաժանաբար սպանված ուսուցչի գործով 7 կասկածյաների մեղադրանք է առաջադրվել

Ֆրանսիայում դաժանաբար սպանված ուսուցչի գործով 7 կասկածյաների մեղադրանք է առաջադրվել

ՏԱՍՍ գործակալությունը գրում է. Փարիզի ահաբեկչության գործերի դատախազությունը հոկտեմբերի լույս 22-ի գիշերը հայտնել Է, որ ատական քննիչները հոկտեմբերի 21-ի երեկոյան մեղադրանքներ են առաջադրել յոթ կասկածյալների` Փարիզից ոչ հեռու Կոնֆլան Սենտ Օնորին քաղաքում ուսուցիչ Սամուել Պատիի սպանության գործով:

Դատախազության տվյալների համաձայն՝ յոթ ձերբակալվածներից վեցը մեղադրվում են «ահաբեկչական նպատակով սպանության կատարման հանցակցության» մեջ: Մեղադրյալների թվում են մարդասպան Աբդուլահ Անզարովի երկու ընկերները՝ Նաիմ Բ.-ն եո Ազիմ Ե.-ն: Նրա ևս մեկ ընկեր՝ Յուսուֆ Ս.-ն, մեղադրվում Է «մարդկանց դեմ ահաբեկչությունների կատարման նպատակներ Է հետապնդող ահաբեկչական խմբավորման մասնակցության» մեջ: Ահաբեկչին աջակցության մեղադրանք Է առաջադրվել քոլեջի՝ 14 և 15 տարեկան երկու աշակերտների, 350 եվրոյի դիմաց ուսուցչին ցույց տալու համար, որին նա դեմքով չի ճանաչել:

Նրանց թողել են ազատության մեջ՝ դատական հսկողության ներքո, չնայած դախազության այն կարծիքին, թե նրանց անհրաժեշտ Է պահել կալանքի տակ: Մեղադրյալների թվում Է աշակերտներից մեկի հայր Բրահիմ Շնինան, որը տարածել Է տեսահոլովակ ուսուցչի հասցեին քննադատությամբ, որը երեխաներին ցուցադրել Էր ծաղրանկարներ Մուհամեդ մարգարեի վերաբերյալ:

Մեղադրանք Է առաջադրվել նաև արմատական իսլամիստ քարոզիչ Աբդելհաքիմ Սեֆրիուլիին: Նրանք, մասնավորապես, մեղադրվում են այն բանում, որ սոցիալական ցանցերում իրենց գործողություններով ուսուցչին մատնանշել են որպես ահաբեկչության պոտենցիալ թիրախի: Բոլոր ձերբակալվածները, բացի աշակերտներից, գտնվում են ժամանակավոր բանտարկության մեջ: