գլխավոր Իրադարձային Զորամասի կրակային դիրքում զինծառայողի դի է հայտնաբերվել․ ՊՆ

Զորամասի կրակային դիրքում զինծառայողի դի է հայտնաբերվել․ ՊՆ

Օգոստոսի 9-ին հանրապետության հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված N զորամասի կրակային դիրքում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Է․ Ղ․-ի դին՝ կրծքավանդակի շրջանում հրազենային վիրավորումով։

Տարվում է քննություն՝ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար։