գլխավոր Քաղաքականություն ՆԱՏՕ-ում ԱՄՆ նախկին մշտական ներկայացուցիչը նշել է Հյուսիսատլանտյան դաշինքում Պուտինի «ընկերներին»

ՆԱՏՕ-ում ԱՄՆ նախկին մշտական ներկայացուցիչը նշել է Հյուսիսատլանտյան դաշինքում Պուտինի «ընկերներին»

ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի նախկին մշտական ներկայացուցիչ Իվո Դաալդերը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին և Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիին անվանել է ՆԱՏՕ-ում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի «ընկերներ», հայտնում է Politico-ն։

«Էրդողանը ՆԱՏՕ-ի շրջանակում միակ առաջնորդը չէ, որը ջերմ հարաբերություններ ունի Պուտինի հետ։ Բավական է հիշել Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիին և Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին»,- նշում է Դաալդերը։

Նրա խոսքով՝ Էրդողանը այժմ ՆԱՏՕ-ի միակ առաջնորդն է, որն արևմտյան տեխնիկա գնելու փոխարեն ժամանակակից զենիթային հրթիռներ է գնել Ռուսաստանից։ Դաադլերը նաև մեղադրել է Թուրքիային Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելուց հրաժարվելու համար։

«Թուրքիան դաշնակից է, որի հետ գնալով դժվարանում է ապրելը, բայց միևնույն ժամանակ գրեթե անհնար է առանց նրա»,- եզրափակել է Դաալդերը: