գլխավոր Իրադարձային ՊՆ շենքի մոտ իրավիճակը լարված է. զոհված զինծառայողների ծնողները մտել են նախարարության...

ՊՆ շենքի մոտ իրավիճակը լարված է. զոհված զինծառայողների ծնողները մտել են նախարարության ընդունարան

Պաշտպանության նախարարության շենքի դիմաց իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Արցախյան երրորդ՝ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները մտել են նախարարության ընդունարան և պահանջում են հանդիպում կազմակերպել գումարտակի հրամանատար Պավլիկ Քյարամյանի հետ, որին մեղադրում են իրենց որդիների զոհվելու մեջ:

«Որ Քյարամյանը տենց ուժեղ տղա է, թող գնա հողերը հետ բերի: Չեմ հասկանում՝ Պավլիկի անուն եք լսում, վախենում եք: Կանչեք, թող վերևից իջնեն: Հինգ րոպե ժամանակ ենք տալիս՝ չեկան, թող մեզանից չնեղանան»,- ասել է զոհված զինծառայողի հայրը: