գլխավոր Միջազգային ՆԱՏՕ–ն Ռուսաստանի հետ առճակատում չի փնտրում. Պենտագոն

ՆԱՏՕ–ն Ռուսաստանի հետ առճակատում չի փնտրում. Պենտագոն

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը Լատվիա կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ ՆԱՏՕ–ն Ռուսաստանի հետ առճակատում չի փնտրում։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Ռուսաստանում բազմիցս նշել են, որ ՆԱՏՕ–ն միտված է առճակատման։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ դաշինքի հետագա ընդլայնումը Եվրոպայի համար ավելի շատ անվտանգություն չի ապահովի, քանի որ ՆԱՏՕ–ն ագրեսիվ է։ Միևնույն ժամանակ նա նշել է, որ Շվեդիայի և Ֆինլանդիայի հավանական անդամակցությունը ՆԱՏՕ–ին Ռուսաստանի համար սպառնալիք չի համարում։ ՌԴ–ն հայտարարել է նաև, որ Մոսկվան ՆԱՏՕ–ի որևէ երկրի համար վտանգ չի ներկայացնում, սակայն անպատասխան չի թողնի իր շահերի համար պոտենցիալ վտանգ ներկայացնող գործողությունները։

«Եկեք պարզաբանենք։ Ռուսաստանի հետ առճակատում չենք փնտրում և վտանգ չենք ներկայացնում նրա համար։ Մեր ներկայությունը ցույց է տալիս միայն այն, որ մենք մշտապես հավատարիմ ենք 5-րդ հոդվածին (ՆԱՏՕ–ի կանոնակարգ), որում ասվում է` ՆԱՏՕ–ի նույնիսկ մեկ դաշնակցի վրա հարձակումը հարձակում է ՆԱՏՕ–ի յուրաքանչյուր դաշնակցի վրա», – ասել է Օսթինը։

Միևնույն ժամանակ ԱՄՆ պաշտպանության նախարարը նշել է, որ ՆԱՏՕ–ն դաշինքի արևելյան ճակատում ընդլայնում է մարտական խմբերի քանակը, ԱՄՆ–ն ուժեղացնում է ներկայությունը նաև Բալթյան երկրներում, այդ թվում` Լատվիայում։