գլխավոր Իրադարձային «Տարեդարձիս լավագույն նվերը». Քիմ Քարդաշյանը հայտնել է, որ ԱՄՆ Կոնգրեսի գրադարանն այսուհետ...

«Տարեդարձիս լավագույն նվերը». Քիմ Քարդաշյանը հայտնել է, որ ԱՄՆ Կոնգրեսի գրադարանն այսուհետ կկիրառի «Հայոց ցեղասպանություն» խորագիրը

Showbiz.am-ը հայտնում է. Աշխարհահռչակ հեռուստաաստղ, գործարար և մոդել Քիմ Քարդաշյանն իր ինստագրամյան էջում տեղեկացրել է, որ ԱՄՆ Կոնգրեսի գրադարանն այսուհետ կկիրառի «Հայոց ցեղասպանություն» խորագիրը: Նախկինում այնտեղ առկա գրքերը, տարբեր աղբյուրները ներկայացված էին «Հայկական կոտորածներ» խորագրի ներքո:

Քիմն իր ինստագրամյան էջի Stories բաժնում հրապարակումներ է արել ու գրել. «Տարեդարձիս լավագույն նվերը: Այսօր ԱՄՆ Կոնգրեսի գրադարանը հայտարարել է, որ կկիրառի «Հայոց ցեղասպանություն» խորագիրը: Այս նշանակալի լուրի մասին հայտարարվեց ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից գրեթե մեկ տարի անց և Արցախի հայերի նկատմամբ վերջին կործանարար հարձակման ֆոնին: Միասին մենք շարունակում ենք աղոթել այս դժվարին իրավիճակում այն բոլոր տղամարդկանց, կանանց, երեխաների համար, որոնք տուժել են պատերազմից: Մենք մեկ գլոբալ հայ ազգ ենք»:

Մեր հայրենակցուհին իր երախտագիտությունն է հայտնել Կոնգրեսի գրադարանի աշխատակիցներին, Կոնգրեսի անդամներին հայերի պաշտպանությանն ուղղված մեծագույն ջանքերի համար: