գլխավոր Միջազգային Շամպայն և ժպիտներ. Գերմանիայի ՆԳ նախարարը ներողություն է խնդրել Ուկրաինայում արված իր...

Շամպայն և ժպիտներ. Գերմանիայի ՆԳ նախարարը ներողություն է խնդրել Ուկրաինայում արված իր լուսանկարի համար

Գերմանիայի ներքին գործերի նախարար Նենսի Ֆեսերը ներողություն է խնդրել հուլիսին Կիև կատարած իր այցի ընթացքում արված լուսանկարի համար, որտեղ նա ծիծաղում է՝ ձեռքում մի բաժակ շամպայն, գրում է Spiegel-ը։

«Ես ափսոսում եմ լուսանկարի համար։ Իհարկե, դա տեղին չէր»,- ընդգծել է Ֆեզերը:

Լուսանկարում Գերմանիայի ՆԳՆ ղեկավարը պատկերված է աշխատանքի նախարար Հուբերտուս Հեյլի, Ուկրաինայում Գերմանիայի դեսպան Անկա Ֆելդհուսենի և Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի հետ։ Պաշտոնյաները, շամպայնով բաժակները ձեռքներին, կանգնած են դեսպանի նստավայրի պատշգամբում ու անհոգ ժպտում են:

Ֆեզերի խոսքով՝ Կիևն արդեն վերադարձել է բնականոն առօրյայի։

«Մեզ հրավիրել էին երեկոյի դեսպանի և Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի հետ, և մենք ընտրեցինք նույն խմիչքը, ինչ նա»,- ասել է գերմանացի քաղաքական գործիչը՝ հավելելով, որ հետագայում նման բան չի անի։

Հուլիսի վերջին Ֆեսերը Գերմանիայի Դաշնային Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Հուբերտուս Հեյլի հետ այցելել է Կիև։ Բացի Ուկրաինայի մայրաքաղաքից, նրանք եղել են նաև Իրպին քաղաքում։

Դեսպանի նստավայրի պատշգամբից լուսանկարը սոցցանցերում վրդովված մեկնաբանությունների տեղիք է տվել։