գլխավոր Աշխարհ Ղրիմում պայթյուններից տուժածների թիվը հասել է 14-ի․ Ակսյոնով

Ղրիմում պայթյուններից տուժածների թիվը հասել է 14-ի․ Ակսյոնով

Ղրիմում, Նովոֆյոդորովկայի օդանավակայանում գրանցված պայթյուններից տուժածների թիվը հասել է 14-ի։ Տեղեկությունն այսօր լրագրողներին է հայտնել Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը։
«Ցավոք, մենք ունենք 14 վիրավոր և մեկ զոհ։ Տուժածներից միայն մեկն է հոսպիտալացվել։ Բոլորը թեթև վնասվածքներ ունեն», – ասել է Ակսյոնովը։
Նրա խոսքով՝ բոլոր տուժածներին օգնություն կցուցաբերվի, ոչ մեկին առանց աջակցության չեն թողնի:

Ակսյոնովը նաև հայտնել է, որ Նովոֆյոդորովկայում 62 բազմաբնակարան շենք ու 20 առևտրային օբյեկտ է վնասվել: Տեղեկություններ են հավաքում վնասների մասին, քննչական գործողություններ են իրականացվում:ՌԴ պաշտպանության նախարարության տվյալով՝ Ղրիմի «Սակի» օդանավակայանում երեկ ցերեկը զինամթերք է պայթել, ավիացիոն տեխնիկան չի վնասվել։