գլխավոր Իրադարձային Սեպտեմբերի 21-ին Նիկոլ Փաշինյանն այլևս չպետք է լինի ՀՀ վարչապետ. Էդգար Ղազարյանը...

Սեպտեմբերի 21-ին Նիկոլ Փաշինյանն այլևս չպետք է լինի ՀՀ վարչապետ. Էդգար Ղազարյանը ներկայացրեց նոր շարժման մարտավարությունը

Այս պահին Նիկոլ Փաշինյանին իշխանությունից զրկելու 3 ճանապարհ կա: Այս մասին այսօր Հանրապետության հրապարակում կայացած հավաքում հայտարարեց Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան, ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյաննը, ով Նիկոլ Փաշինյանին հեռացնելու մարտավարությունն էր ներկայացնում։

Առաջինը՝ իր գիտակցված հրաժարականն է: Մենք պատրաստ ենք նրան բացատրել, որ նա մեր ժողովրդի ամենամեծ թշմամին է, մարդ է, կարող է հասկանալ:

Երկրորդը իրավական ճանապարհն է: Նիկոլ Փաշինյանը բազմաթիվ դրվագներով իրականացրել է պետական դավաճանության քայլեր, և գլխավոր դատախազը որևէ քայլ չի իրականացրել նրան որպես մեղադրյալ ներգրավվելու և ձերբակալելու ուղղությամբ:

Երրորդը ԱԺ-ի 1/3-րդի կողմից վարչապետին անվստահություն հայտնելու նախաձեռնությունն է»,-ասաց Ղազարյանը և հավելեց, որ թեև երկու ընդդիմադիր խմբակցությունները չեն հայտարարել իրենց վարչապետի թեկնածուի մասին, բայց ինքն ունի գաղափար, որը, սակայն, չբարձրաձայնեց՝ նշելով, որ պետք է քննարկվի վարչապետին անվստահություն հայտնելու նախաձեռնությունը պառլամենտ տանող երկու ընդդիմադիր խմբակցությունների հետ:

Ղազարյանը նշեց՝ նախատեսում են երեք հանրահավաք անցկացնել. Առաջինը՝ օգոստոսի 23-ին, երկրորդը սեպտեմբերի 2-ին Դիմադրություն շարժման հանրահավքն է, և որրորդը՝ սեպտեմբերի 21-ին՝ «Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանին պաշտոնանկ անելու նախաձեռնության քննարկման ժամանակ»:

Նշենք, որ նոր շարժումը կրելու է «Անկախության շարժում» անվանումը և սկսվելու է 2022 թվականի օգոստոսի 23-ից՝ Հայաստանի անկախության հռչակագրի ընդունման օրը և ըստ Ղազարյանի՝ պետք է ավարտվի սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի անկախության ընդունման օրը:

«Այսինքն, ամենաուշը սեպտեմբերի 21-ին, Նիկոլ Փաշինյանն այլևս չպետք է լինի ՀՀ վարչապետ»,- ասաց նա: