գլխավոր Աշխարհ Տեսախցիկը ֆիքսել է Կալիֆոռնիայում ինքնաթիռի` մայրուղու վրա անսպասելի վայրէջքի ու հրդեհվելու պահը...

Տեսախցիկը ֆիքսել է Կալիֆոռնիայում ինքնաթիռի` մայրուղու վրա անսպասելի վայրէջքի ու հրդեհվելու պահը (տեսանյութեր)

Daily Mail պարբերականը հրապարակել է Կալիֆոռնիայում թեթև շարժիչով ինքնաթիռի` զբաղված մայրուղու վրա անսպասելի վայրէջք կատարելու ու հրդեհվելու տեսանյութը: Միջեդեպը տեղի է ունեցել Լոս Անջելեսի արևելքում:

Մայրուղով ընթացող մեքենաներից մեկի տեսախցիկի ֆիքսած կադրերում երևում է՝ վայրէջքը «կատարյալ» կլիներ, եթե օդանավի մի թևը չբախվեր անցնող բեռնատարին ու կրակ չբռնկվեր:

Օդաչուն պատմել է, որ թռիչքի ժամանակ ի հայտ է եղել տեխնիկական խնդիր, ինչի հետևանքով ինքնաթիռն ընկել է մայրուղու վրա: Միրջադեպի հետևանքով տուժածներ չկան: