գլխավոր Իրադարձային Կրակոցներ ու ծեծկռտուք Ծովինար գյուղում. Հիվանդանոց են տեղափոխվել երկու հոգի

Կրակոցներ ու ծեծկռտուք Ծովինար գյուղում. Հիվանդանոց են տեղափոխվել երկու հոգի

Օգոստոսի 9-ին, ժամը 20.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժին ստացվել է հաղորդում, որ «ճկույթի ամպուտացիա» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Ծովինար գյուղի բնակիչ, 57-ամյա մի տղամարդ: Այլ մանրամասներ է հաղորդում ՀՀ ոստիկանությունը։

«Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 19-ի սահմաններում Ծովինար գյուղի հարակից անտառամերձ տարածքում տուժած տղամարդն ու 30-ամյա որդին նախիրը տուն տանելիս հանդիպել են 33-ամյա համագյուղացուն, որը հայհոյանքներ է հնչեցրել 57-ամյա տղամարդու հասցեին և գազային ատրճանակով երկու անգամ կրակել նրա ուղղությամբ:

Այնուհետև սկսվել է ծեծկռտուք, որի ընթացքում որդին խլել է ատրճանակը, իսկ հայրը ստացել է մարմնական վնասվածք:

35-ամյա ծովինարցին ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Մարտունու բաժին: Սակայն գործը սրանով չի ավարտվել: Մոտ մեկ ժամ անց նույն բժշկական կենտրոնից ստացվել է հաղորդում, որ 35-ամյա տղամարդը «գլխի բազմաթիվ վնասվածքներ» ախտորոշմամբ հիվանդանոց է դիմել:

Իրավապահներին նա հայտնել է, որ վերոհիշյալ ծեծկռտուքի ժամանակ հայր ու որդի ձեռքերով ու քարերով հարվածներ են հասցրել իրեն:
Կողմերի մեղավորության աստիճանն ու միջադեպի հանգամանքները պարզվում են»,-ասված է հաղորդագրության մեջ: