գլխավոր Իրադարձային Հայ պատանի բռնցքամարտիկները մեկնել են Թուրքիա

Հայ պատանի բռնցքամարտիկները մեկնել են Թուրքիա

Կրտսեր տարիքի պատանիների Հայաստանի հավաքականը մեկնել է Թուրքիա։ Էրզրում քաղաքում օգոստոսի 10-ից 21-ը բռնցքամարտիկները կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը: Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։
Եվրոպական ստուգատեսին Հայաստանը կներկայացնեն 15 տղա և 5 աղջիկ:

Տղաների հավաքականի կազմում են Վահրամ Դովլաթբեկյանը (40 կգ), Էրիկ Ապերյանը (42 կգ), Սարգիս Թառլոյանը (44 կգ), Հայկ Հովսեփյանը (46 կգ), Արսեն Դարբինյանը (48 կգ), Տիգրան Հովսեփյանը (50 կգ), Մարտին Սահակյանը (52 կգ), Ալեքս Պետրոսյանը (54 կգ), Ալեն Ստեփանյանը (57 կգ), Արտյոմ Ստեփանյանը ( 60 կգ),Գագիկ Խաչատուրյանը (63 կգ), Սամվել Սիրամարգյանը (66 կգ), Հրաչ Խաչատրյանը (70 կգ), Հայկ Ղահրամանյանը (75 կգ), Րաֆֆի Խաչատրյանը (80 կգ)։

Աղջիկների պայքարում Հայաստանը կներկայացնեն Լիաննա Ժամհարյանը (38 կգ), Անի Մխիթարյանը (40 կգ), Համեստ Աֆրիկյանը (42 կգ), Անահիտ Հարությունյանը (44 կգ) և Էլեն Պապյանը (54 կգ)։