գլխավոր Տնտեսություն Մասկը 6,9 մլրդ դոլարով վաճառել է Tesla-ի արժեթղթերը

Մասկը 6,9 մլրդ դոլարով վաճառել է Tesla-ի արժեթղթերը

Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը Tesla-ի 7,9 մլն արժեթուղթ է վաճառել 6,9 մլրդ դոլարով, հայտնում է Reuters-ը։

Ենթադրվում է, որ նա կարող է այդ հասույթն օգտագործել Twitter-ի հետ հնարավոր գործարքը ֆինանսավորելու համար, եթե պարտվի սոցիալական մեդիայի հարթակի հետ իրավական պայքարում:

Reuters-ը հայտնել է, որ արժեթղթերի վաճառքը տեղի է ունեցել մի քանի շաբաթ անց այն բանից հետո, երբ Մասկը հրաժարվել է Twitter-ը 44 միլիարդ դոլարով ձեռք բերելու գործարքից: Արժեթղթերի վաճառքից ստացված եկամուտները գործարարին կարող են անհրաժեշտ լինել, եթե նա ստիպված լինի փակել գործարքը։

Հուլիսի կեսերին Twitter-ը դատական հայց է ներկայացրել Մասկի դեմ։ Ընկերությունը մտադիր է ստիպել միլիարդատիրոջը ձեռք բերել սոցցանցը։