գլխավոր Միջազգային Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը սկսվեց Ղրիմից և պետք է ավարտվի Ղրիմով. Զելենսկի

Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը սկսվեց Ղրիմից և պետք է ավարտվի Ղրիմով. Զելենսկի

Քանի դեռ Ղրիմի թերակղզին չի ազատագրվել, ո՛չ Սև, ո՛չ Միջերկրական ծովի ափին կայուն և հարատև խաղաղություն չի լինի։ Այս մասին իր երեկոյան ուղերձում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Նախագահը նշել է, որ այսօր մեծ ուշադրություն է կենտրոնացված Ղրիմի վրա, և դա ճիշտ է, գրում է unian.net-ը։

«Մենք երբեք չենք հրաժարվի դրանից: Մենք երբեք չենք մոռանա, որ Ղրիմի օկուպացիայից էր, որ սկսվեց ռուսական պատերազմն Ուկրաինայի դեմ: Ռուսաստանը մեր թերակղզին, որը եղել և կլինի Եվրոպայի լավագույն վայրերից մեկը, դարձրեց Եվրոպայի ամենավտանգավոր վայրերից մեկը»,- ընդգծել է նա։

«Ղրիմում ռուս օկուպանտների առկայությունը սպառնալիք է ամբողջ Եվրոպայի և համաշխարհային կայունության համար: Սև ծովի տարածաշրջանը չի կարող անվտանգ լինել, քանի դեռ Ղրիմը օկուպացված է: Միջերկրական ծովի ափին գտնվող շատ երկրներում կայուն և տևական խաղաղություն չի լինի, քանի դեռ Ռուսաստան: հնարավորություն ունի մեր թերակղզին օգտագործել որպես իր ռազմաբազա»,- շեշտել է Զելենսկին:

Զելենսկին ընդգծել է, որ «Ռուսաստանի այս պատերազմն ընդդեմ Ուկրաինայի և ամբողջ ազատ Եվրոպայի դեմ սկսվեց Ղրիմից և պետք է ավարտվի Ղրիմով` նրա ազատագրմամբ»:

Նախագահն ընդգծել է, որ թեև այսօր խոսքը թերակղզու ազատագրման կոնկրետ ժամկետների մասին չէ, այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվում են, մասնավորապես, Ղրիմի հարթակի շրջանակներում։

Ղրիմի միացումը Ռուսաստանի Դաշնությանը չի ճանաչվել միջազգային հանրության մեծ մասի կողմից: Թերակղզին Ռուսաստանի Դաշնության կազմում ներառվել է 2014 թվականի սկզբին: