գլխավոր Ժամանց Բայդենը կրկին անհարմար դրության մեջ է հայտնվել անհաջող ձեռքսեղմումի պատճառով (տեսանյութ)

Բայդենը կրկին անհարմար դրության մեջ է հայտնվել անհաջող ձեռքսեղմումի պատճառով (տեսանյութ)

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հերթական անգամ անհարմար դրության մեջ է հայտնվել անհաջող ձեռքսեղմումի պատճառով՝ փորձելով երկրորդ անգամ սեղմել սենատոր Չակ Շումերի ձեռքը։ Միջադեպը տեղի է ունեցել երկրում կիսահաղորդիչների արտադրությանն աջակցելու մասին օրենքի ստորագրման արարողության ժամանակ, որը հեռարձակում էր CNBC հեռուստաալիքը։

Սենատի դեմոկրատական մեծամասնության առաջնորդ Չակ Շումերի ձեռքը սեղմելուց անմիջապես հետո Սպիտակ տան ղեկավարը մոռացել է դրա մասին և վայրկյաններ անց կրկին մեկնել ձեռքը Շումերին։ Սենատորը, սակայն, անտեսել է նախագահի այդ քայլը, քանի որ արդեն շրջվել էր մյուս ներկաներին՝ ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին, առևտրի նախարար Ջինա Ռայմոնդոյին, ինչպես նաև գործարար Ջոշուա Ավիվային ողջունելու համար։