գլխավոր Սպորտ Դժվար կլինի, բայց ռեալ է Շերիֆի դեմ պայքարելը. Եղիշե Մելիքյան

Դժվար կլինի, բայց ռեալ է Շերիֆի դեմ պայքարելը. Եղիշե Մելիքյան

ՉԼ որակավորման 3-րդ փուլի «Փյունիկ» – «Ցրվենա Զվեզդա» խաղից հետո տեղի ունեցավ երևանյան թիմի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի մամուլի ասուլիսը, գրում է armsport.am-ը։

«Հաշիվը չի համապատասխանում: Այսօր էլ 0:2-ի խաղ չէր, բայց սա մեզ մեծ փորձ տվեց: Հասկանում եմ, որ մենք ֆավորիտ չէինք, բայց արժանի էլ չէինք նման հաշվով պարտության: Շնորհակալ եմ տղաներին: Մեր թիմն այսօր խաղաց գրագետ ֆուտբոլ, ուղղակի մենք պատրաստ չէինք: Մենք նաև VAR-ի փորձ չունեինք, արդեն դասեր կքաղենք: Ամեն ինչ չէ, որ կարող ենք խոսել, քանի որ մեր ներքին խոհանոցն է, բայց Փյունիկն ունի թիմային ոգի ու համոզված եմ, որ մենք ունենք ապագա ու պատրաստ կլինենք առաջիկա խաղերին ավելի լուրջ:

Մենք արդեն վերլուծել ենք Շերիֆին: Մեզ համար լուրջ թիմ է ու պետք է աշխատենք այնպես, որ մենք էլ իրենց համար լուրջ թիմ լինենք: Դժվար կլինի, բայց ռեալ է Շերիֆի դեմ պայքարել»,-ասաց Մելիքյանը: