գլխավոր Միջազգային ՌԴ-ն ՄԱԿ-ի ԱԽ նիստի հարցում է արել՝ Զապորոժիեի ԱԷԿ-ի վրա Կիևի հարվածների...

ՌԴ-ն ՄԱԿ-ի ԱԽ նիստի հարցում է արել՝ Զապորոժիեի ԱԷԿ-ի վրա Կիևի հարվածների կապակցությամբ

Ռուսաստանն օգոստոսի 11-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի հարցում է արել՝ կապված Զապորոժեի ԱԷԿ-ին Կիևի հարվածների հետ։ Տեղեկությունը լրագրողներին հայտնել է ՌԴ մշտական ներկայացուցչության աղբյուրը։

«Ռուսաստանը օգոստոսի 11-ի օրվա երկրորդ կեսի համար ՄԱԿ-ի ԱԽ նիստի հարցում է արել՝ կապված վերջին օրերին Զապորոժեի ԱԷԿ-ի վրա ուկրաինական հարձակումների ու դրանց հնարավոր աղետալի հետևանքների հետ»,- ասել է զրուցակիցը:

ՄԱԿ-ի ԱԽ-ում մեկ այլ աղբյուր հայտնել է ՌԻԱ Նովոստիին, որ Ռուսաստանը որպես զեկուցող կցանկանար տեսնել ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիին:

Հիշեցնենք՝ օգոստոսի 5-ին ուկրաինական զորքերը հրետանային հարված են հասցրել Զապորոժիեի ԱԷԿ-ին, արձակվել է 152 մմ տրամաչափի 20 արկ։ Հարվածի հետևանքով հրդեհ է բռնկել ջրածնային խողովակաշարում, որը օպերատիվ կերպով մարվել է արտակարգ ծառայությունների կողմից։ ԱԷԿ-ում հոսանքազրկվել է №3 էներգաբլոկի սարքավորումների մի մասը, նվազեցվել է №4 էներգաբլոկի արտադրական հզորությունը։

ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսին մտահոգություն է հայտնել ատոմակայանին հասցված հարվածների վերաբերյալ։ Էներգոդարի իշխանությունները հայտնել են, որ ուկրաինական զորքը օգոստոսի 7-ի գիշերը կրկին հարվածել է ատոմակայանին «Ուրագան» ՀԿՌՀ-ից, բեկորներն ու հրթիռային շարժիչն ընկել են կայանի գործող էներգաբլոկից շուրջ 400 մետր հեռավորության վրա։