գլխավոր Իրադարձային «Դալմա գարդեն մոլ» առևտրի կենտրոնի հետնամասում հրդեհ է բռնկվել

«Դալմա գարդեն մոլ» առևտրի կենտրոնի հետնամասում հրդեհ է բռնկվել

«Դալմա գարդեն մոլ» առևտրի կենտրոնի հետնամասում հրդեհ է բռնկվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Ըստ հաղորդագրությանժամը 19:37-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ահազանգ է ստացել, որ առևտրի կենտրոնի հետնամասում աղբ ու խոտ է այրվում։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:Պարզվել է, որ մոտ 10 խմ աղբ և կենցաղային թափոն է այրվում։

Հրդեհն առայժմ չի հաջողվել մարել։

Հիշեցնենք, որ այսօր հրդեհ էր բռնկվել նաև «Առինջ մոլ» առևտրի կենտրոնի մոտ գտնվող արտադրամասում։