գլխավոր Իրադարձային ՀԴԲ-ն դիտավորյալ խուզարկել Է Թրամփի կալվածքը նրա բացակայության ժամանակ

ՀԴԲ-ն դիտավորյալ խուզարկել Է Թրամփի կալվածքը նրա բացակայության ժամանակ

ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի աշխատակիցները, որոնք խուզարկել են Ֆլորիդայում Դոնալդ Թրամփի կալվածքը, հատուկ ընտրել են այն պահը, երբ նախկին նախագահը գտնվում էր Նյու Յորքում, հայտնում է TMZ պարբերականը՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ իրավապահ մարմիններում աղբյուրները:

Աղբյուրները հայտնել են, որ նման գործողությունների արձանագրությունը նախատեսում է, որ այն անձինք, որոնց նկատմամբ խուզարկության օրդեր է գրվել, կապվում են ձեռնաշղթաներով։ Ընդ որում, խոսքը ոչ թե ձերբակալման, այլ գործողությունների սահմանափակման մասին է։ Նրանք ազատվում են միայն գործողության ավարտից հետո։

Ինչպես նշվում է, նախկին նախագահի դեպքում նման առճակատումը կարող էր «չափազանց անհարմար իրավիճակ» ստեղծել եւ հանգեցնել անկանխատեսելի քաղաքական հետեւանքների։

Թրամփը Նյու Յորք է ժամանել հուլիսի 20-ին՝ մասնակցելու իր նախկին կնոջ՝ Իվանայի հուղարկավորությանը եւ այդ ժամանակից ի վեր չի վերադարձել Ֆլորիդա, գրում Է հրատարակությունը:

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ իր կալվածքը խուզարկել են ՀԴԲ-ի գործակալները։ New York Times թերթը, վկայակոչելով իր աղբյուրներին, պնդում է, որ ՀԴԲ-ին, ամենայն հավանականությամբ, հետաքրքրել են այն փաստաթղթերը, որոնք Թրամփն իր հետ վերցրել է Սպիտակ տնից: Փետրվարին Washington Post պարբերականը հայտնել էր, որ արխիվների եւ փաստաթղթերի ազգային վարչության (NARA) աշխատակիցները նախկին նախագահի կալանքից առգրավել են փաստաթղթերի մի քանի արկղեր, որոնք նա դուրս է բերել Սպիտակ տնից: Politico պարբերականը պնդում է, որ Թրամփը խուզարկության ժամանակ գտնվել է Նյու Յորքում։