գլխավոր Տարածաշրջան Բայրամովը հայտարարել է, թե Ադրբեջանը Նախիջեւանի հետ կապվելու համար ունի այլընտրանքային ճանապարհ...

Բայրամովը հայտարարել է, թե Ադրբեջանը Նախիջեւանի հետ կապվելու համար ունի այլընտրանքային ճանապարհ Արաքս գետով

Ադրբեջանական կողմը շարունակում է նախապայմանների լեզվով խոսել Հայաստանի հետ:

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, մասնավորապես, հայտարարել է, թե Նախիջեւանի հետ կապ կհաստատվի, անկախ նրանից՝ Հայաստանը ուզի, թե չուզի, գրում է trend.az-ը:

Նա հայտարարել է, որ Ադրբեջանը Նախիջեւանի հետ կապվելու համար ունի այլընտրանքային ճանապարհ Արաքս գետով՝ շրջանցելով Հայաստանը.

« Այդ նպատակով, Իրանի հետ պայմանավորվածության համաձայն, Բաքուն արդեն սկսել է Արաքս գետի վրայով առաջին կամրջի կառուցումը»,-հավելել է Բայրամովը։