գլխավոր Սպորտ Ես կկարոտեմ թենիս խաղացող աղջկան. Սերենա Ուիլյամսը հայտարարել է կարիերան ավարտելու մասին

Ես կկարոտեմ թենիս խաղացող աղջկան. Սերենա Ուիլյամսը հայտարարել է կարիերան ավարտելու մասին

Աշխարհինախկին առաջին ռակետ, ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը մտադիր է ավարտել կարիերան։ Նրա հայտարարությունը հրապարակել է Vogue ամսագիրը։

Երեկ Ուիլյամսը դուրս էր եկել Տորոնտոյի մրցաշարի երկրորդ փուլ՝ հաղթելով իսպանացի Նուրիա Պարրիզաս-Դիասին (6:3, 6:4):

«Ցավոք, այս տարի ես պատրաստ չէի հաղթել Ուիմբլդոնը: Եվ չգիտեմ, արդյոք պատրաստ կլինեմ հաղթելու Նյու Յորքում: Բայց ես կփորձեմ: US Open-ից առաջ մրցաշարերը զվարճալի կլինեն: Չեմ փնտրում ինչ-որ հանդիսավոր վերջին պահ կորտում։ Ես սարսափելի եմ հրաժեշտի պահին, ամենավատն աշխարհում: Բայց խնդրում եմ, իմացեք, որ ես ձեզ շատ ավելի եմ շնորհակալ, քան երբևէ կարող եմ բառերով ասել: Դուք ինձ առաջնորդել եք հաղթանակների ու մրցանակների ճանապարհին։ Ես կկարոտեմ այն աղջկան, որը թենիս էր խաղում։ Եվ ես կկարոտեմ ձեզ»,- գրել է մարզիկը։

Ուիլյամսը WTA շրջագայության չի մասնակցել 2021 թվականի ամռանից։ Հունիսի վերջին 40-ամյա թենիսիստուհին ներկայացել էր Ուիմբլդոնի մրցաշարին, սակայն չէր կարողացել անցնել առաջին շրջանը՝ պարտվելով ֆրանսուհի Հարմոնի Տանին։ Հուլիսին ամերիկացին դուրս էր մնացել WTA-ի վարկանիշային աղյուսակից։

Սերենա Ուիլյամսը Մեծ Սաղավարտի 23-ակի հաղթող է։ Նա ամերիկահայ գործարար Ալեքսիս Օհանյանի կինն է, նրանք մեկ դուստր ունեն։