գլխավոր COVID-19 Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման 16 325 դեպք են հայտնաբերել մեկ օրում

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման 16 325 դեպք են հայտնաբերել մեկ օրում

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման հասատված դեպքերի թիվը մեկ օրում ավելացել Է 16 325-ով, քովիդի պատճառով մահվան դեպքերինը՝ 60-ով: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 9-ին այդ մասին լրագրողներին հայտնել են վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբում: Արձանագրված մահերի թիվը վերջին օրը դարձել Է առավելագույնը հունիսի 25-ից ի վեր:

Մեկ օր առաջ երկրում արձանագրվել Է վարակման 17 862 եւ մահվան 45 դեպք, ընդամենը համավարակի սկզբից՝ համապատասխանաբար 18 746 886 եւ 382 846՛ Ապաքինման դեպքերի թիվը մեկ օրում ավելացել Է 13 092-ով՝ մեկ օր առաջվա 8 721-ի դիմաց, մինչեւ 18 061 168, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: