գլխավոր Իրադարձային Օրվա ընթացքում ադրբեջանական զինուժը հրետանի է կիրառել Մարտունի քաղաքի և Հերհեր գյուղի...

Օրվա ընթացքում ադրբեջանական զինուժը հրետանի է կիրառել Մարտունի քաղաքի և Հերհեր գյուղի ուղղությամբ․ Արցախի ԱԻՊԾ

Օրվա ընթացքում Արցախի Հանրապետության Մարտունու և Մարտակերտի շրջանները դարձյալ հայտնվել են ադրբեջանական ագրեսիայի թիրախում։ Այս մասին հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

«Մասնավորապես, ադրբեջանական զինուժը հրետանի է կիրառել Մարտունի քաղաքի և համանուն շրջանի Հերհեր գյուղի ուղղությամբ, նյութական վնաս հասցրել խաղաղ բնակչությանը:

Արդեն երկրորդ օրն է թշնամին ռազմական ավիացիա է կիրառում Մարտակերտ քաղաքի և հարակից գյուղերի ուղղությամբ: Այստեղ էլ էական վնասները շատ են: 

Օրվա ընթացքում քաղաքացիական բնակչության շրջանում, բարեբախտաբար, զոհեր ու վիրավորներ չեն եղել»,- ասված է ԱԻՊԾ հայտարարության մեջ։